Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները քիթն անվանել են ճարպի դետեկտոր

Գիտնականները քիթն անվանել են ճարպի դետեկտոր

Ֆիլադելֆիայում գտնվող ամերիկյան Մոնել կենտրոնի գիտնականները հայտնաբերել են, որ մարդիկ կարող են իրենց քիթն օգտագործել սննդամթերքում ճարպի հայտնաբերման համար:

 

Հետազոտողները ենթադրում են, որ մարդիկ կարող  քիթն օգտագործել սննդամթերթում ճարպի հայտնաբերման համար:

 

Մոնելի կենտրոնի գիտնականները նպատակ ունեին իմանալ, կարող են արդյոք մարդիկ հայտնաբերել ու տարբերել կաթում պարունակվող ճարպի քանակությունը: Նրանք խնդրել են առողջ կամավորներին փակ աչքերով հոտոտել երեք սրվակ, որոնցից երկուսում նույն  յուղայնությամբ կաթ էր, մյուսում՝ տարբեր: Փորձի մասնակիցների խնդիրն է հոտոտել սրվակներին ու որոշել, թե սրվակներից որոնք են տարբեր:

 

Վերլուծելով փորձի արդյունքները՝ գիտնականները եզրակացրել են, որ իրենց հոտառությունն օգտագործած կամավորները հաջողությամբ են հաղթահարել խնդիրը՝ ճիշտ որոշելով կաթի յուղայնության մակարդակը:

 

«Մարդու հոտառությունը շատ ավելի մեծ դեր է խաղում, քան մենք կարծում ենք: Այսպես, մեզ հաջողվել է պարզել, որ քիթը ճարպերի ինքնատիպ դետեկտոր է,- ասում է կոգնիտիվ նեյրոկենսաբան Յոհան Լունդսթերմը, ով գլխավորում էր հետազոտությունը:- Մթերքների յուղայնության ու դրա մակարդակի չնչին տարբերությունների հայտնաբերման հնարավորությունը ենթադրում է, որ դա էվոլյուցիոն նշանակալի արժեք ունի»:

 

Ամերիկացի հետազոտողները համարում են, որ իրենց բացահայտման շնորհիվ մարդիկ կարող են սովորել վերահսկել իրենց սննդակարգն ու նվազեցնել օգտագործվող ճարպերի քանակը, հաղորդում է FederalPost-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. megamedportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ